Ինչպես դրական տպավորություն թողնել զրուցակցի վրա

21:02   21 ապրիլի, 2014

Նոր ծանոթությունները շատերին են գրավում. նոր հետաքրքրություններ, նոր մտքեր, նոր բացահայտումներ: Սակայն ոչ միշտ է, որ այդ ծանոթությունները երկարատեւ են լինում: Շատերը որոշ ժամանակ անց պարզապես հոգնում են եւ հեռանում:

Նման պարագայում հեռացողներն ավելի շատ ուժեղ սեռի ներկայացուցիչներն են լինում: Իհարկե, չենք բացառում նաեւ հակառակը, բայց աղջիկները, ավելի հուզական, էմոցիոնալ լինելով, այդպիսի քայլեր հազվադեպ են անում:

NEWS.am STYLE-ը խորհուրդ է տալիս, թե ինչպե՞ս անել, որ նոր ծանոթը որոշ ժամանակ անց չանհետանա ձեր ընկերների շարքից:

1. Առաջին հանդիպմանը պետք է լավ տպավորություն թողնեք: Պետք չէ դերասանություն անել, այլ պետք է պարզապես բնական լինել: Ձեր հայացքն անգամ շատ բան կարող է ասել ձեր մասին: Սակայն նշենք, որ երկար կամ տվյալ իրավիճակում աչքերին ուղղված անտեղի հայացքը կարող է ընկալվել որպես ագրեսիվության նշան: 

2. Զրույցը սկսեք ընկերական տոնով:

3. Ժպտացեք:

4. Լարվածությունը միանշանակ կխանգարի ձեզ: 

5. Անկեղծ եղեք, բայց չափավոր: Լուրջ մարդու տպավորություն մի ստեղծեք կամ հակառակը՝ սեթեւեթողի: Անմիջական եղեք:

6.  Զրուցեք այն մասին, ինչը նրան դուր է գալիս: 

7. Անկեղծ հետաքրքրություն ցուցաբերեք զրուցակցի նկատմամբ:

8. Հարաբերություններն ավելի լավ է կառուցել այն հետաքրքրությունների վրա, որոնք ընդհանուր են, ուստի երկարաձգեք այդ պահերը: 

9. Սովորեք մինչեւ վերջ լսել ձեր զրուցակցին: Մի՛ հակաճառեք:

10. Եվ միշտ եղեք խորհրդավոր, քանի որ երբ զրուցակիցը բացահայտում է ձեզ, ձանձրանում եւ հեռանում է:

Պատրաստեց՝ Մ.Մ. 



© NEWS.am STYLE