Անհեթեթ մահեր սեքսի պատճառով

21:11   22 ապրիլի, 2014

Երեկոյան ձեզ կուրախացնենք սեքսի պատճառով անհեթեթ մահվան անհեթեթ հավաքածուով: Եվ այսպես, հիշե՛ք, պետք չէ այս գործով զբաղվել ինքնաթիռում՝ օդաչուի հետ կամ խելահեղ արագությամբ ընթացող ավտոմեքենայի վարորդի հետ:

1. Օդաչուն չի կարողացել կառավարել ինքնաթիռը:

1991թ. դեկտեմբերի 23-ին երկտեղանոց «Փայմեր» ինքնաթիռի օդաչուն ընթացքի ժամանակ որոշել է ուղեւորուհու հետ սեքսով զբաղվել: Արդյունքում օդաչուն կորցրել է զգոնությունը, չի կարողացել կառավարել ինքաթիռն ու կործանել է ե՛ւ իրեն, ե՛ւ ուղեւորուհուն:

2. Տղամարդը փախել է, իսկ կնոջն առյուծը կերել է:

2013թ. մարտին Զիմբաբվեի բնակչուհի Շարահի Մավերան ու նրա ընկերը որոշել են մարմնական վայելքներին տրվել Կարիբ քաղաքի անտառում: Քնքշանքների պահին զուգընկերն իր թիկունքում մռնչյուն է լսել, շրջվել է եւ առյուծ տեսել:

Ամբողջությամբ մերկ տղամարդը բնազդաբար փախել է՝ ընթացքում օգնություն կանչելով: Անցորդները ծիծաղել են նրա վրա՝ մտածելով, թե տղան խելագար է:

Շարահի Մավերան չի հասցրել կատարվածը հասկանալ եւ չի կարողացել փախչել:

Երբ վերջապես ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել, առյուծն արդեն հասցրել էր համտեսել որսին:

3. Սեքս գնացքի գծերի վրա. կինը մահացել է, իսկ տղամարդը զրկվել է ոտքից:

2013թ. սեպտեմբերի 28-ին Ուկրաինայում, «Զապորոժիե-1» կայարանից ոչ հեռու, գնացքը մահացու վրաերթի է ենթարկել 30-ից 40 տարեկան կնոջն ու ոտքից զրկել Խերսոնի մարզի 41-ամյա բնակչին: Սիրահար զույգը, ինչպես պարզվել է, ցանկանալով սուր զգացողություններ ունենալ, սեքսով է զբաղվել հենց երկաթգծի վրա:

Տուժած տղամարդը թեեւ շոկային իրավիճակում է եղել, իրավապահներին պատմել է, որ ընկերուհու հետ հյուր էին գնացել, իսկ վերադարձին, չկարողանալով զսպել բնական կիրքն ու էքստրիմի ցանկությունը, որոշել են գնացքի գծերի վրա սեքսով զբաղվել:

Արդյունքում կինը տեղում մահացել է, իսկ տղամարդը, ստորին երկու վերջույթների տրավմատիկ կտրվածք ախտորոշմամբ, տեղափոխվել հիվանդանոց:

4. Առանց շարժիչն անջատելու՝ ավտոմեքենայի հետեւի նստատեղին սեքսով են զբաղվել:

Շատ զույգեր ավտոմեքենայի մեջ զբաղվում են սեքսով: Սակայն կարեւոր է հիշել. այդպիսի դեպքերում անհրաժեշտ է անջատել շարժիչը, հակառակ դեպքում՝ հնարավոր է դժբախտ պատահար լինի: Այդպես պատահել է Փենսիլվանիայի բնակիչներ 40-ամյա Քեյթ Փեյթոնի եւ Սալինա Ջոնսոնի հետ:

Այս տարվա հունվարին նրանք ավտոմեքենան ավտոտնակ են տարել եւ մեքենայի մեջ սեքսով զբաղվել:

Շարժիչը չեն անջատել: Առավոտյան ավտոմեքենայի սրահում երկու դիակ են հայտնաբերել:

Աղբյուրը՝ lady.ru



© NEWS.am STYLE