Ի գիտություն աղջիկների. տնային կրեմ զգայուն մաշկը մաքրելու համար

19:12   24 ապրիլի, 2014

Աշխարհի կանանց շուրջ 30 տոկոսը զգայուն մաշկ ունի։ Մաշկի զգայունությունը կապ չունի մաշկի տեսակի հետ եւ բժշկական ախտորոշում չէ։ Զգայունության պատճառները տարբեր են եւ մաշկի հետագա խնամքի համար այն մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունի:

Դեմքի մաշկը կանոնավոր խնամքի կարիք ունի. այն պետք է մաքրել, խոնավեցնել ու սնուցել։ Դրա հետ մեկտեղ զգայուն եւ խնդիրներ ունեցող մաշկին պետք է խնամքով վերաբերվել։

Ներկայացնում ենք տնային հատուկ կրեմի բաղադրատոմս, որը փափուկ եւ արդյունավետորեն կմաքրի զգայուն մաշկը։

Պատրաստման համար անհրաժեշտ է

2 ճ/գ կոսմետիկ կավ;

1 ճ/գ հալվեի գել;

2 կաթիլ երիցուկի եթերային յուղ;

2 կաթիլ նարդոսի յուղ;

մի բուռ նուշ (կարելի է փոխարինել 2 ճ/գ նուշի փոշիով)։

Նուշի վրա եռացրած ջուր լցնել, կեղեւը հեռացնել եւ սրճաղացով աղալ։ Ստացված փոշու վրա ավելացնել եթերային յուղերը, կավն ու հալվեի գելը։ Պետք է թանձր կրեմանման զանգված ստացվի։ Այն լցնել լավ փակվող տարայի մեջ եւ սառնարան դնել։ Այդպիսի պայմաններում կրեմը կարելի է 10 օր պահպանել։

Մաշկը մաքրելու համար վերցնել մի փոքր խառնուրդ, խառնել մի քիչ ջրի հետ եւ մերսող շարժումներով քսել դեմքին։ Մածուկը լվանալ տաք ջրով։ Գործողությունից հետո մաշկը փափուկ ու նուրբ է դառնում։

Աղբյուրը՝ liza.ua



© NEWS.am STYLE