Բրիտանական աստղը պատմել է, որ ելույթ է ունեցել Վլադիմիր Պուտինի 27-ամյա դստեր հարսանիքին

11:03   22 ապրիլի, 2014

Բրիտանական Britain's Got Talent շոուի մասնակից Լետիցիա Ռոուբոտեմը հայտարարել է, որ ելույթ է ունեցել ՌԴ նախագահի դստեր՝ Եկատերինա Պուտինայի եւ կորեացի պաշտոնաթող ադմիրալ Յուն Ջուն Վոնի որդու հարսանիքին: Այս մասին տեղեկացրել է Ivona-ն՝ հղում կատարելով The Daily Mirror-ին:

Ռոուբոտեմը երեք օր տեւած հանդիսությանը ելույթ ունենալու համար 200 ֆունտ է ստացել:

Լետիցիա Ռոուբոտեմ


Եկատերինա Պուտինայի ընտրյալը 28-ամյա կորեացի Յուն Յոնգ Գուն է: Ռոուբոտեմը պատմել է, որ հանդիսությունը կայացել է Մարաքեշի (Մարոկկո) La Mamounia շքեղ հյուրանոցում:

«Այդ իսկապես հետաքրքիր էր, զարմանալի փորձ էր: Այն ժամանակ այդ գաղտնի էր, մեզ նույնիսկ արգելել էին որեւէ մեկին ասել, թե որտեղ ենք եւ ինչ ենք անում»,- խոստովանել է Լետիցիան:

«Ինձ խնդրեցին երգել, իհարկե, այդ արեց ոչ անձամբ Պուտինը, եւ ինձ շատ չվարձատրեցին: Այդ նման էր աշխարհի ամենափայլուն երեկույթին, չնայած ամեն ինչ բավական համեստ էր արված: Ես շատ չերգեցի, բայց այդ առանձնահատուկ կերպով արեցի»,- նշել է երգչուհին:

Հարսանիքը, Ռոուբոտեմի խոսքով, անցել է ռուսական ավանդույթներով, որին մասնակցել են մի քանի «միջազգային քաղաքական գործիչներ»:



© NEWS.am STYLE