Ղրիմի սեքսուալ դատախազի մասնակցությամբ հոլովակը պայթեցրել է Youtube-ը

12:27   22 ապրիլի, 2014

Ղրիմի սեքսուալ դատախազ Նատալյա Պոկլոնսկայայի մասնակցությամբ նոր հոլովակը պայթեցրել է Youtube-ը: Մի քանի օրվա ընթացքում տեսանյութն ավելի քան 6 մլն մարդ է դիտել: Դրանում երաժշտության ուղեկցությամբ Պոկլոնսկայայի հարցազրույցներից հատվածներ են, նաեւ օգտագործվել են արտահայտություններ նրա մամուլի ասուլիսից, որը հոլովակի պատճառով արդեն ավելի քան 2 մլն մարդ է դիտել: Նույն արագությամբ աճում է նաեւ Նատալյայի երկրպագուների բանակը:

Հետաքրքիր է, որ նախապես Պոկլոնսկայան ճանաչում է ձեռք բերել Ճապոնիայում: Նախ նա հայտնվել է ճապոնական միկրոբլոգում: Իսկ հետո շարունակվել է. մանգայի նկարիչները համացանցը ողողել են Պոկլոնսկայայի դիմանկարներով:

Հիշեցնենք, որ Պոկլոնսկայան մարտին նշանակվել է Ղրիմի դատախազ, որը հայտարարեց Ուկրաինայից անկախանալու եւ հանրաքվեի արդյունքում Ռուսաստանի կազմում ընդգրկվելու մասին: ԶԼՄ-ների տեղեկացմամբ, նրանից առաջ չորս թեկնածու հրաժարվել է զբաղեցնել այդ պաշտոնը: Պոկլոնսկայան բացատրել է, որ համաձայնել է ղեկավարել Ղրիմի դատախազությունը, քանի որ վայրի է համարել Կիեւի նոր իշխանությունների գործողությունները:

Պոկլոնսկայան դաշնամուր է նվագում, սիրում է նկարել: Նա ամուսնալուծված է, մեկ դուստր ունի:



© NEWS.am STYLE