Միկի Ռուրկը հանուն նոր սիրելիի պլաստիկ վիրահատության է դիմելու

14:29   22 ապրիլի, 2014

Հոլիվուդյան հայտնի դերասան Միկի Ռուրկը շուտով երրորդ անգամ է ամուսնանալու: 61-ամյա արտիստն ամուսնանալու է 27-ամյա ռուսական մոդել Անաստասիա Մակարենկոյի հետ, ում հետ հանդիպում է արդեն շուրջ 4 տարի:

Ռուրկը որոշել է եւս մեկ պլաստիկ վիրահատություն կատարել՝ չնայած վերջիններից մեկը բավական անհաջող էր անցել:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտում բազմաթիվ մարտերից հետո 1990-ական թվականներին Միկին ստիպված էր դիմել վիրաբույժի օգնությանը: Սակայն բժշկի հարցում նրա բախտը չի բերել, արդյունքում Ռուրկի դեմքը խեղաթյուրվել է: Այդ շատ է մտահոգել դերասանին, ով սովոր էր սեքս-խորհրդանիշի կերպարին: 2012 թվականին նրա դեմքի ամբողջական վիրահատություն են կատարում՝ շկտելով թերություններն ու վերադարձնելով դերասանի նորմալ տեսքը:

Հիմա Միկին պատրաստ է նոր վիրահատության, քանի որ արտիստի եւ նրա նոր սիրելիի միջեւ տարիքային հսկայական տարբերություն կա՝ 34 տարի: Այդ պատճառով հարսանիքից առաջ (Ռուրկն Անաստասիայի համար արդեն մատանի է գնել) դերասանը որոշել է երիտասարդանալ: Մակարենկոն Միկիի երրորդ կինն է դառնալու. մինչ այդ նա ամուսնացած է եղել Դեբորա Ֆոյերի եւ Քերրի Օտիսի հետ:

Աղբյուրը՝ Segodnya



© NEWS.am STYLE