Լեոնարդո Դի Կապրիոն, հնարավոր է, հանդես գա Սթիվ Ջոբսի դերում

14:15   22 ապրիլի, 2014

Հոլիվուդյան հայտնի դերասան, Չելյաբինսկի թատրոնի արտիստ Լեոնարդո Դի Կապրիոն կարող է Սթիվ Ջոբսի դերում հանդես գալ Ուոլթեր Այզեքսոնի «Սթիվ Ջոբս» գրքի հիման վրա նկարահանվելիք համանուն ֆիլմում:

Ըստ Just Jared-ի, ֆիլմի ռեժիսորը Դեննի Բոյլն է, ով փոխարինում է նախագծից հեռացած Դեւիդ Ֆինչերին: Վերջինը Sony ընկերության հետ չի կարողացել համաձայնության գալ հոնորարի շուրջ:

Նախապես Սթիվ Ջոբսի մասին պատմող ֆիլմի գլխավոր դերին հավակնում էր Քրիստիան Բեյլը, բայց հիմա՝ Ֆինչերի հեռանալուց հետո, լուրեր են շրջանառվում նաեւ «կադրում փոփոխության» մասին: Ասում են՝ նախագծի համար Դի Կապրիոյին են դիտարկում:

Եթե Լեոնարդոն համաձայնի, ապա մեզ դերասանի ու լեգենդար ռեժիսորի վերամիավորում է սպասվում. Լեոնարդոն ու Բոյլը 2000 թվականին միասին աշխատել են «Լողափ» ֆիլմի նկարահանումների հրապարակում:

Դենիի ցանկում այնպիսի հայտնի ֆիլմեր են, ինչպես, օրինակ, «Ասեղի վրա», «127 ժամ», «Միլիոնատերը հետնախորշից» եւ «Տրանս» ժապավենները:



© NEWS.am STYLE