Ճանաչված հաղորդավար Յուրի Նիկոլաեւը շտապ հոսպիտալացվել է

12:40   22 ապրիլի, 2014

Հայտնի հաղորդավար 65-ամյա Յուրի Նիկոլաեւին տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկի ուռուցքաբանական բաժին: Հայտնի է, որ բժիշկները շտապ խորհրդակցություն են հրավիրել՝ արտիստին օգնություն ցուցաբերելու ծրագիր մշակելու համար:

Լրագրողներին հաջողվել է հեռախոսակապ հաստատել Նիկոլաեւի հետ: «Дни»-ի փոխանցմամբ, նա հավաստել է, թե իր հետ ամեն ինչ կարգին է:

Տարիներ առաջ Նիկոլաեւի մոտ արդեն հայտնաբերել էին սարսափելի հիվանդությունը. նրա մոտ աղիքային քաղցկեղ էին ախտորոշել: Մի քանի վիրահատությունից եւ քիմիաթերապիայից հետո արտիստը ոչ միայն ոտքի կանգնեց, այլեւ վերադարձավ հեռուստատեսություն:

1991թ. Նիկոլաեւը ստեղծել է հեռուստատեսային ЮНИКС պրոդյուսերական ընկերությունը, որը թողարկում էր ամենշաբաթյա «Утренняя звезда» («Առավոտյան աստղ») հաղորդումը: 1995թ. մարտին դարձել է «Угадай мелодию!» («Գուշակիր մեղեդին») ժամանցային հաղորդման պրոդյուսերներից: 1996թ. փետրվարից Մոսկովյան հեռուստատեսության գլխավոր պրոդյուսերն ու Մոսկովյան հեռուստաալիքի գեղարվեստական ղեկավարն է: 1995թ. վերջից КВИНТА ստեղծագործական միավորման հիմնադիրներից է:

1996 թվականին նա ստեղծել է մանկական առաջին ազգային մրցանակաբաշխությունը՝ «Призвание» («Կոչում») անվանումով: 1997-ի փետրվարից «Утренняя почта» («Առավոտյան փոստ») երաժշտական հաղորդման վարողն է:



© NEWS.am STYLE