Վերա Բրեժնեւան եւ Արթուր Պիրոժկովը նոր՝ Luna հոլովակում

14:42   22 ապրիլի, 2014

Ճանաչված երգչուհի Վերա Բրեժնեւան եւ երգիծական դերասան Ալեքսանդր Ռեւան նոր հոլովակ են ներկայացրել՝ Luna անվանումով: Comedy Club-ի անդամը հանդես է եկել իր կերտած կերպարներից մեկի՝ սեքս-խորհրդանիշ Արթուր Պիրոժկովի դերում:

Ճանաչված դերասան Միշա Գալուստյանն իր միկրոբլոգում գործընկերներին շնորհավորել է հաջողված հոլովակի առիթով:

Հիշեցնենք, որ Վերա Բրեժնեւան վերջերս մատուցողուհի էր դարձել: Երգչուհին ջինսե կիսաշրջազգեստ, մոխրագույն վերնազգեստ եւ գունավոր գոգնոց հագած՝ շփվել է Նոր Արբատում գտնվող մոսկովյան սրճարաններից մեկի հյուրերի հետ: Վերան մեծ հաճույքով է կատարել նոր պարտականությունները. նա կեքս է թխել, հաճախորդներից պատվեր է ընդունել եւ քաղցրեղեն մատուցել:



© NEWS.am STYLE