VARDA-ն ընկերոջ հետ զվարճալի նկարներ է հրապարակել

15:16   22 ապրիլի, 2014

Հայտնի պարուհի VARDA-ն իր Instagram-ում զվարճալի նկարներ է հրապարակել, որտեղ պատկերված է ընկերոջ՝ Միկայի հետ:

Հավանաբար, սիրահար զույգի շարժապատկերներն արել է արտիստուհու ընկերներից մեկը:

«Շատ շնորհակալ եմ գեղեցիկ շարքի համար: Մեռնում ենք ծիծաղից»,- նկարներից մեկը մակագրել է պարուհին:

Ավելի վաղ VARDA-ն իր միկրոբլոգում 9-ամյա տարիքի լուսանկար էր հրապարակել:

«Ես՝ 20 տարի առաջ»,- մակագրել է արտիստուհին:

Երկրպագուները պարուհուն հեղեղել են հաճոյախոսություներով: «Ամեն ինչ նույնն է. աչքերը, շուրթերը, հոնքերը: Նույնքան գեղեցիկ եւ բնական, ինչպես հիմա: Պարզապես հիմա ավելի հիասքանչ է, կանացի եւ աչքերում՝ մեծ սեր», «Փոքրիկ հրաշք!)) Գրեթե չի փոխվել: Նույն գեղեցկուհին է»,- մեկնաբանել են երկրպագուները:



© NEWS.am STYLE