Հայտնի դերասանուհի Վուփի Գոլդբերգը չի կարող առանց մարիխուանայի ապրել

15:34   22 ապրիլի, 2014

Հոլիվուդյան 58-ամյա դերասանուհի Վուփի Գոլդբերգը խոստովանել է, որ մշտապես մարիխուանա է ծխում: The Time-ի փոխանցմամբ, Գոլդբերգն իր հակումը կապում է առողջական խնդիրների հետ: Նա գլաուկոմա ունի, իսկ մարիխուանան օգնում է նվազեցնել ցավը, ճնշումն ու սթրեսը:

Մեկն այն քիչ հայտնիներից, ով ամերիկյան 4 հեղինակավոր մրցանակների է արժանացել՝ «Օսկար», «Գրեմմի», «Էմմի» եւ «Թոնի», խոստովանել է, որ շնչադիմակը նրա մշտական ուղեկիցն է, բայց նա չի խախտում օրենքն ու չի օգտագործում այնպիսի վայրերում, որտեղ այդ արգելված է: Բացի այդ, այն օգնում է վերահսկել չափաբաժինը:

Վուփի Գոլդբերգը պատմել է, որ 1991 թվականին «Օսկար» ստանալիս, նախքան բեմ դուրս գալը, մարիխուանա է ծխել: Նրա խոսքով, այնքան էր նյարդայնացած, որ այդպիսով փորձել է թուլանալ: Բայց մարիխուանայի ազդեցությամբ ավելի է վատացել:

«Այդ ժամանակ ես մեծ դաս ստացա. երբեք մարիխուանա մի ծխիր այն ժամանակ, երբ ստիպված ես խոսել միլիոնավոր մարդկանց առջեւ: Ծխախոտը կամ մարիխուանան ինձ թուլացնում էին, եւ ես մտածեցի, որ այդպիսով կհանգստանամ: Ես գիտեի, որ չպետք է այդ անեմ», - պատմել է դերասանուհին:

Վուփիի մայրը, ով մրցանակաբաշխությանը հեռուստացույցով էր հետեւում, անմիջապես բացահայտել է, որ աղջիկն իրեն ոչ ադեկվատ է պահում եւ շտապել է նախատել նրան:



© NEWS.am STYLE