Քարդաշյան քույրերը՝ «լավագույն հետույքի» համար «մրցելիս»

15:46   22 ապրիլի, 2014

Երբ հասարակության ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է մեկ մարդու ուղղությամբ, ընտանիքում խախտվում է ներդաշնակությունն ու սկսում է չար նախանձ ձեւավորվել: Քարդաշյան ընտանիքը, հավանաբար, այս ուղու վրա է: Իհարկե, խոսքը չար նախանձի մասին չէ: Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քորթնին, ով անցյալ շաբաթ Լաս Վեգասում նշում էր 35-ամյակը, որոշել է պարծենալ իր հետույքով:

Պապարացիներն «արձանագրել» են Քորթնի Քարդաշյանի բարեմասնությունները, երբ վերջինը հանգստանում էր ընկերոջ՝ Սքոթ Դիսիքի հետ, իսկ ամերիկյան պարբերականներն անմիջապես սկսել են ֆոտոսեսիան համեմատել Քիմի հետույքի լուսանկարների հետ:

Վերջերս ռեալիթի-շոուի 33-ամյա աստղը գնացել էր իր տատիկի՝ Մերի Ջո Շենոնի մոտ ճաշելու: Քիմ Քարդաշյանը կազմվածքը ցուցադրել էր Kardashian Kollection-ից զգեստով:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash-ի, Instagram-ի



© NEWS.am STYLE