Ալլա Պուգաչովան ծրագրել է իր հուղարկավորությունը

17:10   22 ապրիլի, 2014

Ռուսական էստրադայի Պրիմադոննա Ալլա Պուգաչովան ծրագրել է իր հուղարկավորությունը: Վերջերս 65-ամյա հոբելյանը տոնած երգչուհին իր համար արդեն տեղ է ձեռք բերել գերեզմանատանն ու հարազատներին պատմել, թե ինչ պետք է անեն իր մահից հետո: Պրիմադոննան ցանկանում է հանգչել իր հարազատների կողքին:

2011 թվականին երգչուհին չկարողացավ իր եղբորը հուղարկավորել մոր, հոր ու տատիկի կողքին, քանի որ այնտեղ տեղ չկար: Այդ ժամանակ Պուգաչովան մեծ տեղ գնեց Մոսկվայի Կուզմինսկի գերեզմանատանը: Ծնողներից 100 մետր հեռավորությամբ էլ հուղարկավորեցին Եվգենի Պուգաչովին: Այժմ Ալլան այնտեղ վերահուղարկավորել է նաեւ տատին, հորն ու մորը: Իր համար նույնպես տեղ է թողել:

«Հարազատներս գիտեն՝ ինչ անել,- ասում է Ալլան:- Ինչպե՞ս է ամեն ինչ լինելու: Կլինի, այդ ժամանակ կտեսնեք: Ես մահից չեմ վախենում: Մահից վախենում են նրանք, ում խիղճը մաքուր չէ: Իսկ ես վախենալու պատճառ չունեմ: Աղոթում եմ, որպեսզի երբ հայտնվեմ այն աշխարհում, ինձ իմ հարազատների ու մտերիմների պահապան հրեշտակը դարձնեն: Իսկ եթե ամբողջ երկրի պահապան-հրեշտակը դարձնեն, ավելի լավ կլինի»:

Բայց Պուգաչովան մահանալ առայժմ չի պատրաստվում: «38 տարեկանում ինձ գուշակեցին, որ մինչեւ 18 տարեկան եմ ապրելու,- բացատրում է Ալլա Բորիսովնան:- Հարցրեցի՝ «Այդ ինչպե՞ս»: Ասացին. «50 տարեկանից սկսած հետ ես գնալու»: Այնպես որ՝ ես հիմա 34 տարեկան եմ եւ դեռ 16 տարի ապրելու եմ»:

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE