«Հարրի Փոթերի» աստղը կրկին նախկին սիրելիի հետ է

18:50   22 ապրիլի, 2014

«Հարրի Փոթերի» 24-ամյա աստղ Դենիել Ռեդքլիֆը հանդիպում է իրենից 5 տարի մեծ Էրին Դարքի հետ: Պապարացիները զույգին «բռնացրել են» Նյու Յորքի փողոցներից մեկում, երբ դերասանը սիրելիի հետ տուն էր վերադառնում անգլիական խանութում գնումներ կատարելուց հետո:

Սիրահարները ծանոթացել են «Սպանիր սիրելիներիդ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Որոշ ժամանակ նրանք հանդիպում էին, այնուհետեւ բաժանվեցին: Այն ժամանակ նրանց սիրավեպն ընդամենը երկու ամիս տեւեց, իսկ հիմա երիտասարդները որոշել են միմյանց երկրորդ հնարավորությունը տալ:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash-ի



© NEWS.am STYLE