Ինչպես է տարիքի հետ փոխվում կանանց սեքսը

21:05   23 ապրիլի, 2014

Տարեցտարի կանանց եւ տղամարդկանց մոտ սեքսուալությունը նկատելիորեն փոխվում է, նոր սահմաններ են բացվում, նոր ցանկություններ առաջանում: Ի դեպ, երկու սեռերի մոտ այդ տարբեր է լինում: Միաժամանակ, գեղեցիկ սեռի շատ ներկայացուցիչներ միեւնույն տարիքում միեւնույն սեքսն են ցանկանում:

Եթե մինչեւ 25 տարեկանը կանայք մտահոգվում են, թե ինչ տեսք ունեն անկողնում, արդյոք լավ տեսք ունի նրանց կուրծքը վերեւից դիրքում, որքանով է տղամարդն ուշադրություն դարձնում նրանց ցելյուլիտին եւ այլն, ապա 35 տարեկանում այդ հարցերը նրանց չեն անհանգստացնում: 

Առաջին հանդիպման ժամանակ, կանանց միայն 17 տոկոսն է սեքսին համաձայնում, 30-ից հետո՝ շուրջ 28 տոկոսը, իսկ 40-ից հետո առաջին հանդիպման ժամանակ սեքսի պատրաստ է կանանց 58 տոկոսը:

Ինչ վերաբերում է օրալ քնքշանքներին, ապա 20 եւ 30 տարեկանում կանայք այդ ավելի շատ են ցանկանում, քան 40 տարեկանում: 30 տարեկանում կինն ավելի շատ հարմարավետություն ու հանգստություն է ցանկանում: Նրանց համար նախկինի պես առաջնահերթ են տունը, ընտանիքը, կարիերան, բայց իրենց ցանկություններին նրանք ավելի շատ են տրվում: Սեքսը նրանց համար իսկական հաճույք է դառնում:

Հետաքրքիր վիճակագրություն կա կանանց ինտիմ հատվածների կտրվածքների վերաբերյալ: Մինչեւ 30 տարեկան կանանց 30 տոկոսն է այդ անում, 30-ից 40 տարեկան կանանց 26 տոկոսը եւ 40 տարեկանից հետո՝ 30 տոկոսը:

40 տարեկանից հետո կանայք հստակ գիտեն, թե ինչ են ցանկանում սեքսում եւ չեն վախենում այդ մասին ասել զուգընկերոջը: Ավելին, նրանցից շատերի մոտ անկողնային արկածներն ավելանում են:

Այդ տարիքում կանանց 86 տոկոսն օրգազմ է ապրում, 38 տոկոսն արդեն հասցրել է փակ աչքերով սեքս փորձել, իսկ 69 տոկոսը զուգընկերոջ ներկայությամբ ինքնաբավարարմամբ է զբաղվել: Տարօրինակ է նաեւ այն, որ 20 տարեկանում, ինչպես եւ 40-ում, կանանց համար կարեւոր է, որ իրենց տղամարդը բարի լինի, իսկ 30 տարեկան կանանց մոտ առաջին տեղում տղամարդու հումորի զգացումն է:

Աղբյուրը՝ infowoman.com.ua



© NEWS.am STYLE