Ինչպես են իսկական տղամարդ դառնում

22:03   23 ապրիլի, 2014

Թույլ նյարդեր ունեցողներին խնդրում ենք հեռանալ էկրաններից։ Այսօր մենք կներկայացնենք տղամարդու ընդունման ծես, որը տեղի է ունենում Բրազիլիայում։ Կարդալով հոդվածը՝ շատ տղամարդիկ թեթեւացած շունչ կքաշեն, որ մեզ մոտ նման ծիսակարգ չկա։

Բրազիլիայում Ամազոնի վտակների երկայնքով ապրում է աշխարհում ամենաագրեսիվ ու վտանգավոր մրջյունների տեսակը՝ Paraponera clavata-ն կամ մրջյուն-փամփուշտ, քանի որ նրանց կծածը համեմատում են հրազենային վնասվածքի հետ։

Տեղացի որոշ հնդկական ցեղախմբեր սարսափելի սովորույթ են կիրառում. յուրաքանչյուր տղա, ով պատրաստ է տղամարդ դառնալ, պետք է 10 րոպե քնի՝ ձեռքերին ծիսական «ձեռնոց», որոնցում այդ հրեշներն են։

Երբեմն այս արարողությունը հանգեցնում է տեղային անդամալուծության կամ նույնիսկ մատները սեւանալուն։ Այդ բարդ փորձությամբ անցնողներն ասում են, որ նմանատիպ ցավ կարելի է զգալ՝ ձեռքերը մտցնելով շիկացած ածուխի մեջ։

Հաճախ այնպես է պատահում, որ այն երիտասարդները, ովքեր «արժանի» չեն տղամարդ դառնալ, մահանում են շոկային վիճակից։ Իսկական մարտիկ է դառնում նա, ով 20 անգամ անցնում է ծիսակարգային պարը՝ հատուկ ծիսակարգային «ձեռնոցով»։

Աղբյուրը՝ krabov.net



© NEWS.am STYLE