Հղի Սիրուշոյի նոր լուսանկարը

16:02   22 ապրիլի, 2014

NEWS.am STYLE-ը, հղում կատարելով հայկական որոշ ԶԼՄ-ներին, տեղեկացրել էր, որ երգչուհի Սիրուշոն բալիկի է սպասում։ 

Լուրը ճշտելու համար կապ էինք հաստատել  երգչուհու մենեջեր Նունե Խուրշուդյանի հետ, ով մեր հարցին՝ արդյո՞ք շրջանառվող լուրերը համապատասխանում են իրականությանը, թե՞ ոչ, պատասխանել էր. «Անձնական բնույթի հարցերին չենք պատասխանում»։

Նման պատասխանը շատերին թույլ էր տվել կարծել, թե կայքերի տարածած լուրն ընդամենը ապատեղեկատվություն է, սակայն շտապում ենք ուրախացնել Սիրուշոյի երկրպագուներին նրա նոր լուսանկարով, որտեղ երեւում է մեծացող փորիկը :)




© NEWS.am STYLE