Քրիստինե Պեպելյանն՝ իր տարեդարձի եւ ամնենատպավորիչ նվերի մասին (ֆոտո)

18:30   22 ապրիլի, 2014

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը այսօր՝ ապրիլի 22-ին, նշում է 34-ամյակը: Սիրված երգչուհին, ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես օրը սկսել է վառ եւ ուրախ տրամադրությամբ:

«Քնել եւ արդնացել եմ շատ լավ տրամադրությամբ, քանի որ դեռ կեսգիշերից սկսած անընդհատ ստանում եմ շնորհավորական նամակներ եւ հեռախոսազանգեր: Լավ խոսեր ու մաղթանքներ եմ լսում, որոնք անկեղծ են ու սրտանց: Իմ կարծիքով այն մարդը, ով ի սրտե չի շնորհավորի քեզ, այդ օրը պարզապես չի զանգի: Այդ նամակներն ու զանգերը ինձ շատ են ուրախացնում: Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ նման մարդկանցով եմ շրջապատված»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Քրիստինեն:

Երգչուհին երբեւիցե չի առանձնացրել այն մարդկանց, ովքեր ամեն տարի առաջինն են շնորհավորել:

«Ինձ համար էական չի, թե ով է առաջինը, երկրորդը կամ երրորդը շնորհավորել: Եթե ինչ-որ մեկն  առաջինը չի հասցրել շնորհավորել դա դեռ չի նշանակում, որ նա պակաս կարեւորություն ունի իմ կյանքում: Ես նման բաների ուշադրություն չեմ դարձնում: Ես յուրաքանչյուր զանգի համար ել ուրախ եմ»,- ասաց Քրիստինեն՝ ավելացնելով, որ ինքը նաեւ նվերների արժեքին ուշադրություն չի դրաձնում: 


«Ես ամենափոքրիկ նվերից էլ կարող եմ ուրախանալ: Կարեւորը, որ մարդը  իր հնարավորությունների սահմաններում է նվերում: Իհարկե, բոլոր նվերներն էլ ինձ համար հիշարժան են, բայց ամենատպավորիչ նվերը, որ երբեւիցե ստացել եմ տարեդարձիս, եղել է մայրիկիս նվերը: Երբ փոքր էի մայրս ինձ գեղեցիկ մի զգեստ նվիրեց, որը այդքան էլ հեշտությամբ չէր ձեռք բերել: Ինչ վերաբերվում է մանկությանս, ես շատ ուրախ եւ զվարթ մանկություն եմ ունեցել: Շատ լավ հիշողություններ ունեմ»,- նշեց երգչուհին:

Ամեն տարի երգչուհին, ծննդյան տարեդարձի մոմերը փչելիս, երազանք է պահել, որն էլ միշտ իրականացել է:
«Փառք Աստծո, որ իմ բոլոր երազանքները դարձել են նպատակներ եւ իրականացել են»,- ասաց Քրիստինեն:

Երգչուհին նախապես չի ծրագրել, թե ինչպես կնշի երեկոյան. «Օրս սկսել եմ սովորական ձեւով: Դեռ մի քանի գործեր ունեմ ավարտելու: Չեմ սիրում ինչ-որ հատուկ շուքով նշել տարեդարձս: Տեսնենք ինչպես պահը կթելադրի, այնպես էլ կնշենք»:

 

Պատրաստեց՝ Մելինե Տոնոյանը



© NEWS.am STYLE