Սննդակարգի սխալներ, որոնք բնորոշ են նիհարել ցանկացողներին

20:09   26 ապրիլի, 2014

Սննդակարգի տարրական սխալների հետեւանքով նիհարելու եւ սիրելի ջինսերի մեջ տեղավորվելու բոլոր ջանքերը կարող են զուր լինել: Գարունը զարթոնքի շրջան է: Այդ շրջանում շատ կանայք որոշում են ազատվել ավելորդ կիլոգրամներից: Դրա համար պետք չէ մարզասրահներում ուժասպառ անող վարժություններ կատարել կամ խիստ սննդակարգ պահպանել: Շատ աղջիկների համար նիհարելը մշտական դիետա է նշանակում: Մի քանի շաբաթ կանայք իրենց խիստ սահմանափակում են, իսկ հետո սարսափելի արագությամբ հարձակվում են սննդի վրա: Սկզբում այդ քայլերն արդյունք են տալիս, իսկ հետո ավելորդ կիլոգրամները կրկին վերադառնում են: Եվ այս ամենը նիհարողների գլխավոր սխալն է:

Ավելորդ կիլոգրամներ հավաքելուն հաճախ հանգեցնում են սննդի պատրաստման եւ այն ընդունելու փոքր սխալները: Եթե դրանք բացառենք եւ խոհանոցում մի քանի պարզ կանոնի հետեւենք, մեզանից յուրաքանչյուրը կարող է խուսափել ավելորդ կալորիաներից եւ կայուն քաշ պահպանել:

Եվ այսպես, ինչպիսի՞ տարածված սխալներ են թույլ տալիս նիհարել ցանկացողները:

Մեծ չափաբաժին

Ամեն անգամ ափսեի մեջ քիչ ուտելիք լցրեք, քան նախատեսել եք: Պատրաստեք այնքան, որ մեկ անգամ ուտեք, այդ դեպքում լրացուցիչ չափաբաժին ուտելու նենգ ցանկություն չի առաջանա: Սնվեք չափավոր եւ առանց շտապելու:

Բաղադրատոմսին ճիշտ հետեւելը

Պետք չէ կուրորեն հետեւել բաղադրատոմսին, քանի որ խոհարարական գրքերում երբեմն բարձր կալորիականություն ունեցող բաղադրիչներ են ներառված, օրինակ՝ մայոնեզ եւ կարագ: Փորձեք թթվասերը յոգուրտով փոխարինել կամ աղցանի վրա մայոնեզի փոխարեն բուսայուղ լցնել: Ուտեստի կալորիականությունը զգալիորեն կնվազի:

Պատրաստման ընթացքում համտեսելը

Ընտանիքի համար ճաշ պատրաստելիս կինը մի քանի անգամ համտեսում է: Աղի, պղպեղի կամ պատրաստ լինելը ճշտելու համտեսները հանգեցնում են նրան, որ կինը 30 տոկոսով ավելի է ուտում, քան ընտանիքի մյուս անդամները:

Շատ յուղեր

Շատ կանայք պատրաստման ընթացքում մեծ քանակությամբ արեւածաղկի կամ բուսական այլ յուղ են օգտագործում: Հավանաբար նրանք չեն մտածում, որ մեկ գդալ յուղը 120 կալորիա է պարունակում: Արդյունքում, մեկ գդալ տապակած միսը կամ բանջարեղենը 300-ից 400 կկալ է պարունակում:

Ուտեստի մնացորդներն ուտելը

Մեզանից շատերն ուտում են ճաշից հետո սեղանին մնացած քիչ քանակությամբ սնունդը, որպեսզի այն «չկորչի»: Բայց նրանք, ովքեր ցանկանում են նիհարել, պետք է ընտրեն, թե որտեղ պետք է հայտնի ճաշի մնացորդը. գոտկատեղում, թե՞ աղբարկղում:

Աղբյուրը՝ liza.ua



© NEWS.am STYLE