Անջելինա Ջոլին չեղյալ է հայտարարել Բրեդ Փիթի հետ հարսանիքը եկեղեցու եւ նույնասեռականների պատճառով

12:29   23 ապրիլի, 2014

Բրեդ Փիթի ընտանիքի հետ սկանդալի պատճառով Անջելինա Ջոլին չեղյալ է հայտարարել հարսանիքը: Ըստ showbizspy.com կայքի, վեճի պատճառը Փիթի ծնողներն են, եկեղեցին եւ սեռական փոքրամասնությունները:

Բանն այն է, որ Փիթին դաստիարակել են բապտիստական ավանդույթներով. դերասանի ընտանիքն արդեն երկար ժամանակ հաճախում է «Ջեյմս Ռիվերի» եկեղեցի, որի հոգեւոր հովիվ Ջոն Լինդելը մոլի հոմոֆոբ է եւ պնդում է, որ նույնասեռականությունը սարսափելի մեղք է, ինչպես խաղամոլությունն ու ագահությունը:

Իմանալով այդ մասին՝ Ջոլին, ով նույնասեռականների մեծ պաշտպան է, սարսափելի զայրացել է:

«Անջելինան զայրացած է Բրեդի ընտանիքի եւ նրանց եկեղեցու հետ կապված իրավիճակի հետեւանքով: Այդ խառնել է հարսանիքի նրանց ծրագրերը, ամեն դեպքում՝ հիմա»,- նշել է կայքի աղբյուրը:

Անջելինան Բրեդի առջեւ պայման է դրել. կա՛մ նրա ծնողները հեռանում են այդ եկեղեցուց, կա՛մ հարսանիք ընդհանրապես չի լինի:

«Եթե դու այդ մասին չխոսես քո ընտանիքի հետ, ես նրանց ամեն ինչ կասեմ: Ես չեմ պատրաստվում ամուսնանալ նման իրավիճակում»,- Ջոլիի խոսքերն է փոխանցել աղբյուրը:

Փիթի ընտանիքը, սակայն, չի պատրաստվում հեռանալ եկեղեցուց:



© NEWS.am STYLE