Varda-ն վաղ մանկության լուսանկար է հրապարակել

14:27   23 ապրիլի, 2014

Հայտնի պարուհի Varda-ն իր Instagram-ում վաղ մանկության տարիների լուսանկար է հրապարակել:

«Ահա ինչպիսին էի ես. ոչ միայն մեծ շուրթերով, այլեւ այտերով»,- լուսանկարը մակագրել է արտիստուհին:

Ավելի վաղ Varda-ն իր միկրոբլոգում 9-ամյա տարիքի լուսանկար էր հրապարակել:

«Ես 20 տարի առաջ»,- մակագրել է Varda-ն:

Երկրպագուները պարուհուն հեղեղել են հաճոյախոսություներով: «Ամեն ինչ նույնն է. աչքերը, շուրթերը, հոնքերը: Նույնքան գեղեցիկ եւ բնական, ինչպես հիմա: Պարզապես հիմա ավելի հիասքանչ է, կանացի եւ աչքերում՝ մեծ սեր», «Փոքրիկ հրաշք!)) Գրեթե չի փոխվել: Նույն գեղեցկուհին է»,- մեկնաբանել են երկրպագուները:



© NEWS.am STYLE