Առնոլդ Շվարցենեգերը 250 հազար դոլարով նոր Mercedes SLS AMG Roadster է գնել

13:25   23 ապրիլի, 2014

Հոլիվուդյան հայտնի դերասան 64-ամյա Առնոլդ Շվարցենեգերն օրերս նոր Mercedes SLS AMG Roadster է գնել: Ըստ Daily Mail-ի, դերասանը գերմանական ավտոարտադրության գլուխգործոցի համար 250 հազար դոլար է վճարել:

Դերասանին լրագրողները Լոս Անջելեսում են նկատել, երբ վերջինը կովբոյի լայնեզր գլխարկով ու արեւային ակնոցով մեքենան էր վարում:

Շվարցենեգերը թանկարժեք ու շքեղ ավտոմեքենաների սիրահար է, հատկապես կաբրիոլետի: Նրա ավտոմեքենաների հավաքածուում ներառված են բաց ավտոմեքենաների այնպիսի մոդելներ, ինչպիսիք են ներկայանալի Bentley Continental Supersports-ը, ոճային Porsche 911 Turbo-ն, էկոլոգիական Tesla Roadster-ն ու վինտաժային Excalibur-ը: Դերասանը նաեւ տանկ ունի:

Լուսանկարները՝ HGB-ի, X17Online-ի



© NEWS.am STYLE