Տան «թեժ» մաքրում Իրինա Շեյքից

13:42   23 ապրիլի, 2014

Ռուսական սուպերմոդել Իրինա Շեյքը ցուցադրել է, թե ինչպես է տուն մաքրում: Իր միկրոբլոգում գեղեցկուհին լուսանկար է հրապարակել, որտեղ բոկոտն, շատ կարճ կիսաշրջազգեստով հատակն է մաքրում:

Ավելի վաղ Շեյքն Էկսումա կղզում նկարահանվել էր խոզերի հետ: Իրինան իր միկրոբլոգում օվկիանոսում լողացող խոճկորների հետ նկարներ էր հրապարակել: Պարզվում է՝ Էկսումայի երկրորդ անվանումը «Խոզերի կղզի» է: Առասպելի համաձայն, այդ կենդանիներին բազմաթիվ տարիներ առաջ հեռավոր երկրներից այդ կղզի են բերել նավաստիները: Խոզերը համարվում են այդ ափերին մոտեցող նավաստիների հովանավորները:



© NEWS.am STYLE