Հոլիվուդյան դերասանուհի Դրյու Բերիմորը դուստր է ունեցել

13:03   23 ապրիլի, 2014

Հոլիվուդյան 39-ամյա դերասանուհի Դրյու Բերիմորը դուստր է ունեցել, ում կոչել է Ֆրենկի: Ըստ Time-ի, դերասանուհու պաշտոնական ներկայացուցիչն ու ամուսինը՝ Ուիլ Կոպելմանը, արդեն հաստատել են տեղեկությունը:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ այսօր մենք դարձանք մեր երկրորդ դստեր՝ Ֆրենկի Բերիմոր Կոպելմանի հպարտ ծնողները: Օլիվը փոքրիկ քույրիկ ունեցավ, եւ բոլորն առողջ ու երջանիկ են»,- ասված է Բերիմորի եւ նրա ամուսնու հայտարարությունում:

Դերասանուհին երկրորդ դստերը սպասելու մասին տեղեկացրել էր 2013 թվականի դեկտեմբերին: Զույգի առաջին երեխան՝ Օլիվ Բերիմոր Կոպելմանը, երկու տարեկան է:



© NEWS.am STYLE