Երգչուհի Լոլիտան Ալեքսանդր Ցեկալոյին կարող էր սպանել դավաճանության համար

14:06   23 ապրիլի, 2014

Կոմպոզիտոր Միխայիլ Օրլովը պատմել է Լոլիտայի եւ Ալեքսանդր Ցեկալոյի հարաբերությունների մասին: Ընտանիքի ընկերոջ՝ Օրլովի խոսքով, զույգի տարաձայնությունները սկսվել են Ցեկալոյի պարբերաբար դավաճանությունների հետեւանքով, որի առջեւ Միլյավսկայան փորձում էր փակել աչքերը. «Հավանաբար Լոլիտան նրան շատ էր սիրում: Նա իրեն ամբողջությամբ նվիրում էր, իսկ Սաշան պարզապես ընդունում էր: Լոլիտան շատ էր մտահոգվում»:

Երգչուհու համբերության վերջին կաթիլը եղել է այն, երբ նրան տեսաերիզ են տվել, որտեղ նկարահանված էր, թե ինչպես է Ցեկալոն զվարճանում անծանոթ աղջիկների միջավայրում:

Օրլովը պատմում է. «Լոլան դադարեց այդ հանդուրժել, այլեւս չէր կարողանում ներել: Լոլիտան խանդոտ է, ինչպես մեծ ու լավ կատուն: Եվ եթե նա սիրում է մեկին, կարող է սպանել: Այդ նրա համար առավելություն է: Եվ այն, որ նա չսպանեց Ցեկալոյին, նույնպես նրա մեծ առավելությունն է»:

Աղբյուրը՝ Segodnya



© NEWS.am STYLE