Հանցագործը շատ բարձր ռեփի պատճառով փախել է բանտից

14:43   23 ապրիլի, 2014

58-ամյա բանտարկյալ Ռոբերտ Սթիվենսը շատ բարձր ռեփի պատճառով փախել է Հարավային Գլոսթերշիրի բրիտանական բանտից: The Daily Mirror-ի փոխանցմամբ, Սթիվենսը գողության համար 6.5 տարվա ազատազրկման է դատապարտված:

Նրա փախուստի պատճառն այն է եղել, որ նա հոգնել է բարձր երաժշտությունից, որը նվագում են նրա խցի մյուս բանտարկյալները, ինչպես նաեւ թմրանյութ գնելու մշտական խնդրանքները:

Նա դուրս է եկել պատնեշից եւ մոտակա քաղաք գնացել: Սթիվենսին հաջողվել է բռնել 20 օր անց, Բրիդփորթի բուքմեյքերական գրասենյակում:

«Նա բանտարկված է եղել ուղղիչ հաստատության ամենաաղմկոտ հատվածում, որտեղ անընդհատ ռեփ են նվագել»,- Դորչեսթերի թագավորական դատարանում հայտարարել է փաստաբան Ջեյմի Փորթերը: Սթիվենսին լրացուցիչ 10 ամսվա ազատազրկման են դատապարտել:



© NEWS.am STYLE