Վերա Բրեժնեւան պատմել է իր տղամարդու մասին

15:26   23 ապրիլի, 2014

«ՎԻԱ Գրա» խմբի նախկին մեներգչուհի Վերա Բրեժնեւան երկրպագուներին պատմել է, թե ինչու է իր համար կարեւոր իսկական տղամարդու կողքին լինելը: Ճանաչված երգչուհին սոցիալական ցանցերից մեկի իր էջում պատմել է իր սիրելի տղամարդու մասին՝ առանց նրա անունը նշելու: Վերան, ով երկու օր առաջ Ալեքսանդր Ռեւայի հետ նոր հոլովակ էր ներկայացրել, խոստովանել է, որ իր կյանքում տղամարդը միշտ առաջին տեղում է լինելու:

«Միայն տղամարդու կողքին եմ ինձ իսկական կին զգում: Տղամարդու հետ ինձ լիարժեք եմ զգում: Հենց տղամարդը կարող է այնպես անել, որ իր կինն իրեն ամենագեղեցիկն ու ամենացանկալին զգա»,- նշել է երգչուհին:

Բրեժնեւան վստահ է, որ կինը պետք է մշտապես հոգ տանի իր ուղեկցի արտաքինի մասին:

«Ցանկանում եմ, որ նա լողա իմ սիրո մեջ եւ նույնը ինձ նվիրի: Կնոջ ձեռքերով սերը հոգատարություն է: Տղամարդու տեսքից միշտ երեւում է, կինը նրա մասին հոգ տանո՞ւմ է, թե՞ ոչ: Կարող է ինձ այդ հարկավոր չլինի, բայց ես ցանկանում եմ նրա համար ամեն ինչ կարողանալ անել»,- գրել է Վերան:

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE