Հայտնի ռեժիսոր Ռենատա Լիտվինովան բաց լուսանկար է հրապարակել

15:47   23 ապրիլի, 2014

Ռուսական հայտնի ռեժիսոր եւ դերասանուհի Ռենատա Լիտվինովան համացանցում անկողնային լուսանկար է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես է 49-ամյա Ռենատան գրկախառնված տղամարդու հետ:

«Մեր արտկինոյի երեկվա նկարահանումներից: Դժվար է ե՛ւ կադրում լինել, ե՛ւ դրանից դուրս, բայց երեկ հատկապես դյուրին էր»,- լուսանկարը մակագրել է Ռենատան:

Լիտվինովան հաղորդել է, որ լուսանկարն արվել է նոր ֆիլմի նկարահանումների ընթացքում:

Առայժմ հայտնի չէ, թե ինչի մասին է լինելու ֆիլմը, սակայն երկրպագուները գնահատել են լուսանկարը:

Ռենատա Լիտվինովան ռուսական նոր կինոյի հեղինակավոր սցենարիստներից է: Նա աշխատում է նաեւ հեռուստատեսությունում:



© NEWS.am STYLE