Սոֆիա Ռոտարուն մեկնել է Գերմանիա՝ բուժվելու

16:26   23 ապրիլի, 2014

Ճանաչված երգչուհի Սոֆիա Ռոտարուն որոշել է իր առողջությամբ զբաղվել: 66-ամյա արտիստուհին հայտարարել է, որ մայիսյան տոներին հանգստանալու եւ զբաղվելու է իր առողջությամբ:

Ըստ vesti.ua-ի, Ռոտարուի մտերիմ շրջապատի աղբյուրը տեղեկացրել է. «Սոֆիա Ռոտարուի առողջության հետ ամեն ինչ կարգին չէ, նա Գերմանիայում է, իսկ Ուկրաինա կվերադառնա մայիսի 10-ից հետո»:

Կոնկրետ ի՞նչ խնդիրներ ունի երգչուհին՝ հայտնի չէ, սակայն դատելով սոցիալական ցանցերից մեկում նրա որդու կատարած գրառումից, նա Վիսբադենում է, որտեղ խոշոր ախտորոշիչ կլինիկա կա:

Հիշեցնենք, որ 2010 թվականի հունիսի 29-ին Մոսկվայի դատարանը 6 տարվա ազատազրկման էր դատապարտել Սոֆիա Ռոտարուի համերգային նախկին տնօրեն Օլգա Կոնյուխինային:



© NEWS.am STYLE