Ինչպես հետաքրքիր եւ գեղեցիկ ձեւավորել սուրճը (ֆոտո)

17:31   23 ապրիլի, 2014

Սուրճը շատերի կյանքի անբաժան մասն է՝ առավոտյան «ուղեկիցը» եւ գիշերային «պահապանը»: Հրաշք այս ըմպելիքը մարդկության առօրյա է մտել շատ վաղուց եւ մինչ օրս, չնայած օր օրի ավելացող խմիչքների տեսականուն, չի զիջում իր դիրքերը։

Ներկայումս սուրճի բազմաթիվ տեսակներ կան՝ պատրաստման հազարավոր բաղադրատոմսերով, սակայն այսօր կներկայացնենք ոչ թե ինչպես պատրաստել սուրճ, այլ ինչպես հետաքրքիր ձեւավորել եւ մատուցել այն, որը ոչ պակաս կարեւոր է, որքան սուրճի համը։

Սուրճը կարելի է զարդարել ինչով ասես՝ կակաոյի փոշիով, սուրճի հատիկներով, շոկոլադով, թխվածքաբլիթներով, մրգերով, կաթով, պաղպաղակով եւ անգամ սուրճի փրփուրով։ Ստորեւ ներկայացնում ենք սուրճի հետաքրքիր ձեւավորման տարբերակներ։

Պատրաստեց՝ Շ․Շ․



© NEWS.am STYLE