Միրանդա Քերրը մերկացել է Elle Spain-ի համար

17:13   23 ապրիլի, 2014

Ավստրալական սուպերմոդել, դերասան Օռլանդո Բլումի նախկին կին Միրանդա Քերրը մերկացել է Elle Spain ամսագրի համար: 30-ամյա մոդելը հայտնվելու է պարբերականի մայիսյան համարում: Ֆոտոսեսիայի հեղինակը Խավի Գորդոն է, իսկ նկարահանումներն անցկացվել են Շվեյցարիայում:


Ավելի վաղ Միրանդան մերկացել էր բրիտանական GQ ամսագրի համար, իսկ հարցազրույցում խոստովանել, որ բիսեքսուալ է:

«Ես բարձր եմ գնահատում ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանանց: Ես սիրում եմ կանացի մարմինը, հիանում կանացի կազմվածքով: Ննջարանում ինձ տղամարդ է անհրաժեշտ: Բայց հիմա ես ցանկանում եմ փորձարկումներ կատարել: Երբեք մի ասա երբեք»,- նշել էր Քերրը:



© NEWS.am STYLE