Աննա Սեդոկովան համացանցում ուղեկից է փնտրում

18:28   23 ապրիլի, 2014

«ՎԻԱ Գրա»-ի նախկին մեներգչուհի Աննա Սեդոկովան ուղեկից է փնտրում բարձրաշխարհիկ միջոցառման գնալու համար: Երգչուհին «Ру-ТВ» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար ուղեկից է որոնում երկրպագուների շրջանում:

Սեդոկովան որոշել է նվեր մատուցել երկրպագուներին եւ մրցույթ է հայտարարել. նրանք պետք է երգչուհուն տեսանյութ ուղարկեն՝ պատմելով, թե ինչու են երազում այդ միջոցառմանը մասնակցել հենց Սեդոկովայի հետ: Լավագույն տեսանյութի հեղինակի հետ էլ Աննան կանցնի կարմիր գորգով:

«Ինձ համար կարեւոր չէ, թե որ երկրից կամ քաղաքից ես, ինձ համար կարեւոր է, թե ինչու ես ցանկանում լինել այդ հիասքանչ տոնի մասնակիցն ու կարեւոր անձը»,- երկրպագուներին տեղեկացրել է Սեդոկովան:

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE