Հայտնի մոդել Միրանդա Քերրը երգ է ձայնագրել

10:25   24 ապրիլի, 2014

Ավստրալական սուպերմոդել, դերասան Օռլանդո Բլումի նախկին կին Միրանդա Քերրը հոլովակ է ներկայացրել, որտեղ երգում է ճանաչված իռլանդացի Բոբբի Ֆոքսի հետ:

31-ամյա մոդելը շատ հուզիչ կատարում է You're The Boss երգը, որը 1960 թվականին առաջին անգամ երգել է Էլվիս Փրեսլին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Միրանդան մերկացել է Elle Spain ամսագրի համար: Մոդելը հայտնվելու է պարբերականի մայիսյան համարում: Ֆոտոսեսիան իրականացրել է Խավի Գորդոն, իսկ նկարահանումներն անցկացվել են Շվեյցարիայում:



© NEWS.am STYLE