Ծիծեռնակաբերդի բարձունքը՝ լուսանկարչական օբյեկտիվում (ֆոտո)

12:12   24 ապրիլի, 2014

Այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդ տանող ուղին ամենամարդաշատն է: Մարդիկ գնում են հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Հազարավոր ծաղիկներ եւ մոմեր են դրվում Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի մոտ՝ վառ պահելով  անմար կրակը:

Կոթողի 44 մետր բարձրությամբ սյունը նշանավորում է հայերի վերածնունդը։ 12 քարե սյուներով կազմված շրջանի կենտրոնում ի հիշատակ զոհերի հավերժական կրակ է վառվում: Հուշարձանի շուրջը գտնվող այգում 100 մետրանոց պատ կա, որի վրա փորագրված են ջարդերի ենթարկված ամենահայտնի քաղաքների եւ գյուղերի անունները: NEWS.am STYLE-ը ներկայացնում է տարբեր տարիներին Ծիծեռնակաբերդի բարձունքում արված լուսանկարների շարք:



© NEWS.am STYLE