Հայոց Ցեղասպանության մասին պատմող գեղարվեստական ֆիլմերը

14:21   24 ապրիլի, 2014

Գրեթե 100 տարի է անցել Օսմանյան Թուրքիայի իրականացրած ամենամեծ ոճրագործությունից՝ Հայոց Ցեղասպանությունից, բայց Թուրիքիան եւ միջազգային հանրությունը դեռ չի ճանաչել այն: Բարեբախտաբար, այդ միջազգային հանրության շարքում քիչ չեն գիտակից մարդիկ, հատկապես՝ արվեստագետները, ովքեր իրենց արվեստով փորձում են եւս մեկ անգամ դատապարտել Թուրքիային ու կոչ անել ճանաչել հայության հանդեպ իրականացված ամենածանր հանցագործությունը՝ Մեծ Եղեռնը: Նրանց շարքում կան նաեւ ռեժիսորներ, ովքեր գեղարվեստական կինոյի լեզվով փոխանցում են այն, ինչը, գուցե, ճառերով կամ վավերագրական կինոժապավենով անհնար է ասել:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է այն փոքրաթիվ գեղարվեստական ֆիլմերը, որոնց հիմքում ընկած է Հայոց Ցեղասպանության թեման՝ նկարահանված ինչպես օտարազգի, այնպես էլ հայ ռեժիսորների կողմից:

«Մայրիկ», 1990թ., Ֆրանսիա, ռեժիսոր՝ Անրի Վերնոյ

«Արարատ», 2002 թ., Կանադա, ռեժիսոր՝ Ատոմ Էգոյան

«Արտույտների ագարակը», 2007թ., Իտալիա, ռեժիսորներ՝ Պաուլո եւ Վիտորիո Տավիանի

«Վանա ծովուն արշալույսը», 2011թ., Հայաստան, ռեժիսորներ՝ Արտակ Իգիթյան, Վահան Ստեփանյան

«Կրակի մեջ» 2012թ.,Ռուսաստան, ռեժիսոր՝ Համլետ Դուլյան



© NEWS.am STYLE