Հայ լուսանկարիչը թուրքական կայքում Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված լուսանկար է տեղադրել (ֆոտո)

21:51   23 ապրիլի, 2014

Լուսանկարիչ Կարեն Չախալյանը, ում մասին NEWS.am STYLE-ը մեկ անգամ արդեն գրել է, Հայոց Ցեղասպանության տարելիցին ընդառաջ, թուրքական հեղինակավոր GrafiMX կայքում տեղադրել է լուսանկար՝ նվիրված Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:

Մեզ հետ զրույցում Կարենն ասաց, որ նման քայլով ռիսկի է դիմում` կանգնելով իր տարիների ձեռքբերումը, մրցանակաները, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ լուսանկարչի կոչումը կորցնելու առաջ:

 

«Ընտրության առաջ եմ կանգնած, բայց կանտեսեմ կարիերան ու հասած որոշակի բարձունքները: Կշեռքի մի նժարին իմ կարիերան ու ճանաչումն է ամբողջ Թուրքիայում, մրցույթների հաղթանակներն ու հրավերները, իսկ մյուսում՝ ազգային խնդիրը: Հնարավոր է՝ ինձ որակազրկեն ազգային խնդիրներ շոշափելու համար, 90 տոկոսով հավանական է, որ ինձ կզրկեն կայքից եւ ստացած մրցանակներից, բայց հիմա չեմ մտածում այդ մասին, կամուկաց չկա: Լռել չեմ կարող: Որպես արժանապատիվ հայ, քանի դեռ ողջ եմ, իմ պարտքն եմ համարում հիշել, ցավել եւ պահանջել»,-ասաց նա:


Լուսանկարը վերնագրված է «1915 April 24»:



© NEWS.am STYLE