Հայոց ցեղասպանությանը նվիրված Կամո Սեյրանյանի «Ոգու թռիչք» տեսահոլովակը

11:02   24 ապրիլի, 2014

Օրեր առաջ Կամո Սեյրանյանը ներկայացրեց նոր տեսահոլովակ՝ «Իրիկնային»: Սակայն երաժիշտի հետ զրույցի թեման նրա մեկ այլ աշխատանքն էր: Կամո Սեյրանյանի և կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանի համագործակցության արդյունքում կա ևս մեկ տեսահոլովակ, որը կոչվում է «Ոգու թռիչք», որը նվիրված է 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը: Այն միայն հիշատակի օրերին են հեռուստատեսությունները ցուցադրում: Այն ստեղծված է դուդուկի և լարային նվագախմբի համար միջնադարյան երկու մեղեդիների հիմքով:

Երկու մասից կազմված մեղեդու առաջին մասը կոչվում է «ՈՒՐԵՍ ՄԱՅՐ ԻՄ», իսկ երկրորդ մասը՝ «ՆՈՐ ԾԱՂԻԿ»: Թե ինչպես ստեղծվեց այս ստեղծագործությունները Արզաս Ոսկանյանը պատասխանեց. «Այսօրվա թիթեռնիկային կյանք ունեցող գործերի կողքին, կարծում եմ, սա իսկապես արժեքավոր, մնայուն է, որը ցավոք այն քանծանոթ չէ հեռուստադիտողին, քանզի երաժշտական դաշտը հեղեղված է բազում երգային նմուշներով, որոնց հնչեցման համար, ենթադրում եմ, տարբեր շահագրգիռ միջոցներ են օգտագործում, այդպիսով դուրս թողնելով լուրջ, պրոֆեսիոնալ երաժշտությունը: Իսկ Կամո Սեյրանյանի կատարմամբ հնչող այս երաժշտությունը իսկապես մեր պատմության պատառիկներն է կրում իր մեջ և լսելիս զգում ես ոգութռիչքն ու ազատությունը: Միաժամանակ կապ կա այդ երկու ստեղծագործությունների միջև»:


Կամոն ամեն անգամ այդ մեղեդին կատարելով անսահման ազատության զգացում է ապրում

«Այս գործը կատարելիս կարծես թե տիեզերքում լինեմ, անսահման ազատության զգացում եմ ունենում: Ուրախ եմ, որ միջնադարյան անանուն այս հեղինակների գործը արդիական է նաև այսօր, քանի որ դասավանդում եմ կոնսերվատորիայում ոչ մի ուսանող չի կարող ավարտական քննություն հանձնել առանց նվագելու մեր հին, տաղերից, շարականներից, որոնց մեջ մեր արյան երաժշտութունն է»,- ասաց Կամոն:

«ՈԳՈՒԹՌԻՉՔ» տեսահոլովակում նվագակցել է Երևան լարային նվագախումբը Գրիգոր Ոսկանյանի ղեկավարությամբ և այն երաժշտության լեզվով պատմում է հայի տեսակի մասին:



© NEWS.am STYLE