Հովհ. Թումանյանի «Հայոց Լեռներում» կատարումը. NEWS.am STYLE-ի բացառիկ հնարավորությունը երիտասարդներին

13:02   24 ապրիլի, 2014

Ձեր ամենօրյա ընկեր NEWS.am STYLE-ը հնարավորություն է ընձեռում տաղանդավոր երիտասարդներին, եւ ոչ միայն, ովքեր ունեն գրած բանաստեղծություններ, ձայնագրած երգեր, սիրային նամակներ կամ սիրո պատմություններ, որը կցանկանան հասու դարձնել հազարավոր մարդկանց, ապա կարող են ուղարկել մեզ, եւ մենք անպայման կհարապարակենք դրանք մեր կայքում:

«Հայոց վշտի մասին թումանյանական ամենախոսուն տողերն են երգ դարձել՝ ևս մեկ անգամ աշխարհի հիշողության մեջ դաջելու կատարված ոճիրի հիշատակը։ Երգի հեղինակը հայրս է, Վահան Մանուկյանը և մենք այս երգը նվիրում ենք Շանթ հեռուստաընկերությանը, Շարմ Հոլդինգին, Panarmenia ընկերությանը և բոլոր այն կառույցներին ու երգիչներին, ովքեր կցանկանան իրենց միասնությամբ հասցնել այն աշխարհի տարբեր անկյուններ։ Երգի գործիքավորումը հնացած է, փոխելու, բազմաձայն, նաև երգչախմբային ավելացումների դեպքում կարելի է հարուստ նախագիծ ստանալ։»,- գրել է Մարգարիտա Մանուկյանը:



© NEWS.am STYLE