Ջասթին Թիմբերլեյքը 4 հազար դոլար թեյավճար է թողել

11:32   25 ապրիլի, 2014

Ճանաչված երգիչ Ջասթին Թիմբերլեյքն օրերս իր The 20/20 Experience Tour շրջագայության շրջանակում ելույթ է ունեցել գերմանական Քյոլնում:

Ըստ Daily Mail-ի, համերգից հետո երգիչը գնացել է Crystal Cologne club գիշերային ակումբ: 33-ամյա Թիմբերլեյքը հաստատությունից հեռացել է առավոտյան 4-ին:

Բայց ակումբից հեռանալուց առաջ Ջասթինը որոշել է շռայլորեն շնորհակալություն հայտնել հաստատության մատուցողներին: Աստղը շուրջ 4 հազար դոլար թեյավճար է թողել: Ակումբի անձնակազմը հաճելիորեն զարմացել է ամերիկյան աստղի անսահման շռայլությունից:

«Նա հրաշալի տրամադրություն ուներ: Ջասթին Թիմբերլեյքն իսկական ջենտլմեն է»,- մեկնաբանել է ակումբի տնօրեն 40-ամյա Յունիս Արսլանը:

Ամեն դեպքում, այս քայլն առանձնապես չի ազդի արտիստի ֆինանսական դրության վրա: Ամերիկյան պարբերականներից մեկի տեղեկացմամբ, Ջասթին Թիմբերլեյքն անցյալ տարի 34 մլն դոլար է վաստակել:



© NEWS.am STYLE