ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:05   25 ապրիլի, 2014

Ոչինչ այնքան չի խանգարում սիրավեպին, որքան կնոջ հումորի զգացողությունը, սակայն այսօր ժողովրդական այս իմաստության մասին կարելի է մոռանալ: Աստղերն այսօր հակված են հումորին, կատակներին, ոչինչ չնշանակող զրույցներին եւ զգացմուքներն արտահայտելու նմանատիպ այլ միջոցներին: Անկեղծությունը սիրային հաղթանակների գաղտնիքն է: Պարզ եղեք, եւ հակառակ սեռի ներկայացուցիչներին կկարողանաք ձգել դեպի ձեզ:

ԽՈՅԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս փորձարկումներ անել սիրելիի հետ միասին: Թարմ զգացողությունները օդի պես անհրաժեշտ են ձեզ: Դուք այսօր պետք է բացեք դռները՝ նոր բաների առաջ, որոնք տեղի կունենան ձեր կյանքում, գնալ սիրելիի հետ այնտեղ, ուր չեք եղել, ինչ-որ անսովոր բան անել, գրանցվել դասընթացների, որոնց մասին միշտ եք երազել կամ էլ ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ: Անգամ փոքր նորությունը ձեր հարաբերություններում կարող է մեծ հրաշքներ գործել: 

ՑԼԵՐ

Այսօր դուք դժվար թե կարողանաք ձեզ քիչ ծանոթ կամ բոլորովին անծանոթ մեկի հետ սեթեւեթանքից հրաժարվել: Հատկապես, երբ նա հմայիչ է: Իսկ ինչու՞ ոչ, եթե դուք պատրաստ եք նոր հարաբերությունների: Բայց պետք է հիշել՝ բուռն սկսված հարաբերությունները ոչ միշտ են բուռն շարունակություն ունենում: Եթե իրական սեր եք փնտրում, ապա այսօր պետք է փորձեք ավելի լավ ճանաչել զուգընկերոջը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք ունեք բոլոր հնարավորությունները այլ դիտանկյունից նայելու այն անձնավորությանը, ում դուք երկար ժամանակ համարել եք գործընկեր, ընկեր կամ պարզապես բարեկամ: Դա չի նշանակում, որ այդ նոր հայացքը անպայման սիրավեպ կծնի, սակայն դա շատ բան կփոխի Երկվորյակների կյանքում՝ բերելով իր հետ, իհարկե, մի փոքր սեթեւեթանք եւ ռոմանտիզմ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր աստղերը կտրականապես խորհուրդ չեն տալիս ձեզ նստել տանը եւ միայնության մեջ տրվել սիրային անհանգստություններին: Հակառակը՝ օրը բարենպաստ է նոր տպավորությունների եւ ծանոթությունների համար: Պետք է ընդամենը համարձակ լինել: Հետաքրքիր կլինի թատրոն կամ կինո գնալը: Այսօր դուք հնարավորություն ունեք ծանոթանալ հետաքրքիր անձնավորության հետ, ով իր գիտելիքներով ձեզ հաճելիորեն կզարմացնի: 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր սիրելիի հետ հարաբերություններում դուք կամ պետք է դրսեւորեք ձեր դիվանագիտական կարողությունները, կամ վիճեք:  Բախումը կարող է տեղի ունենալ ցանկացած մանրուքի պատճառով, սակայն հիմնական պատճառն այն է, թե ով է ձեզանից գլխավորը: Որպեսզի վեճը լուրջ բախման չհասնի, Առյուծներն այսօր պետք է զիջող լինեն եւ ընդհանուր հայտարարի գան սիրելիի հետ:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր կամ մոտակա օրերը դուք պետք է ընտրություն կատարեք, թե եղած թեկնածուներից ով է համապատասխանում ձեզ եւ ձեր սրտին: Բնականաբար, միմյանց առավել լավ ձգում են հակառակ բեւեռները: Սակայն, արդյո՞ք, նման բուռն սիրավեպը երկար ընթացք է ունենում: Սիրո համար միայն կիրքը բավարար չէ: Այնպես որ, ընտրություն կատարելով, պետք է առաջնորդվեք նրանով, թե նա կկարողանա՞ կիսել ոչ միայն ձեր զգացմունքները, այլեւ մտքերը:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրային հարցերում ձեզ կզգաք իսկական հետախույզի դերում: Եթե վերջին ժամանակներս դուք փորձում եք լույս գցել ձեզ հետաքրքող անձնավորության ինչ-ինչ արարքների վրա, ապա այսօր հնարավորություն ունեք դա վերջապես իրականացնել: Սակայն պետք է հաշվի առնել ոչ միայն հայտնաբերված փաստերը, այլեւ  սրտի ձայնը:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր դուք կգտնվեք սիրային էյֆորիայի մեջ, ինչը ձեզ կարող է ֆիզիկապես թուլացնել՝ առաջ բերելով խորը հոգնածություն, սակայն դժվար թե դուք հրաժարվեք այդ վիճակից: Եվ չնայած դուք սիրում եք քնել, բայց այսօր աշխատեք չքնել, որպեսզի բաց չթողնեք ինչ-որ կարեւոր իրադարձություն:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր լարեք ձեր լսողությունը եւ ուշադրությունը ոչ ստանդարտ մտքերի հանդեպ: Հնարավոր է՝ այսօր գտնեք այն հարցի պատասխանը, որի շուրջ վերջին շրջանում մտածում էիք: Միայն թե՝ պետք է դիտարկեք բոլոր տեսակետները եւ տարբերակները: Չի բացառվում, որ ձեր սիրելին ձեզ հուշի պատրաստի որոշումը: Կարեւոր է, որպեսզի նրան ոչ չասեք, որքան էլ նրա ասածը տաօրինակ թվա ձեզ:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր հնարավորություն ունեք նոր զարկ հաղորդելու սիրելիի հետ հարաբերություններին: Հնարավոր է՝ վերջերս դուք զգացողություն ունեիք, թե ձեր հարաբերություններից վերացել է թարմությունը՝ դառնալով կանխատեսելի: Այսօր աստղերը ձեզ հնարավորություն են տալիս սեփական քիմքով զգալ արկածների վառ համը եւ թարմացնել զգացողությունները:

ՋՐՀՈՍՆԵՐ

Հինանալի օր է սիրո եւ դրա բոլոր դրսեւորումների համար: Եթե սիրած էակ ունեք, ապա ձեզ այսօր անմոռանալի երեկո է սպասվում, իսկ եթե դեռ նոր եք քայլեր անում սիրային հարաբերություններում, ապա հավանականությունը առաջ գնալու մեծ է՝ ավելի լավ ճանաչելով միմյանց: Սակայն պետք չէ ընտրյալից փորձել ամեն ինչ միանգամից պարզել: Փոքրիկ գաղտնիքները սիրավեպն առավել հետաքրքիր են դարձնում:

ՁԿՆԵՐ

Այսօր դուք հնարավորություն ունեք հայտնվել հիացական խոսքերի կիզակետում: Դուք անընդհատ հաճոյախոսությունների կարժանանաք հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից, ըդն որում՝ ոչ միայն բառերով, նաեւ հայացքով, ժպիտով եւ ակնարկով: Պետք չէ խուսափել դրանցից, չէ՞ որ դուք արժանի եք դրան:

Աղբյուրը` http://1001goroskop.ru/

 

 



© NEWS.am STYLE