Ալեն Դելոնը, Դասթին Հոֆմանը եւ Սերժ Թանկյանը` Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմում

23:21   24 ապրիլի, 2014

Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը կնկարահանվի Հայոց ցեղասպանությանը նվիրված «Պացիենտ» կինոնկարում, ասել է Armenia Production ընկերության գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանը, փոխանցում է Life.news-ը:

Վալերի Սահարյանի խոսքով՝ երբ աշխարհահռչակ դերասանն այցելել է Հայաստան եւ եղել է Ծիծեռնակաբերդի հուշակթողում՝ չի կարողացել զսպել հույզերը եւ արտասվել է: Դերասանն անմիջապես համաձայնել է Սահարյանի առաջարկին նկարահանվել Եղեռնին նվիրված ֆիլմում, որի ստեղծմանը կաջակցի նաեւ երգիչ եւ երաժիշտ Սերժ Թանկյանը: Նա կլինի սաունդտրեկի հեղինակը: Ֆիլմում կնկարահանվի նաեւ հոլիվուդյան աստղ Դասթին Հոֆմանը:



© NEWS.am STYLE