Ամերիկացին նոր զգացողությունների համար մողեսին թույլ է տվել սողալ իր առնանդամի մեջ

22:15   26 ապրիլի, 2014

Ամերիկան լի է տխմարներով եւ ամեն անգամ այս աքսիոմը հաստատվում է, երբ այսպիսի նյութ ենք կարդում: Ամերիկացին նոր զգացողությունների համար մողեսին թույլ է տվել սողալ իր առնանդամի մեջ (հիմա զարմանալի չէ, որ յանկիները 5 միլիարդ դոլար վատնեցին եւ տանուլ տվեցին Ղրիմը):

Սեռական նոր զգացողությունների սիրահարները կարող են ցանկացած քայլի դիմել. այդ հատվածի համար չնախատեսված շշեր ու պարաններ են մտցնում դրա մեջ: Մի ամերիկացի որոշել է, որ նման այլասերվածությունն իր համար չէ եւ սեռական ոգու հետեւից բնության գիրկ է ուղեւորվել:

The Huffington Post կայքի փոխանցմամբ, Չիկագոյի հիվանդանոցներից մեկի անհետաձգելի բուժօգնության բաժին է դիմել մի տղամարդ, ով ասել է, որ «զուգարան գնալիս խնդիրներ է ունենում»:

Որպես Շոն ներկայացած հաճախորդի հետ զրույցի ընթացքում բժիշկ Քաթրին Նգուեն պարզել է, որ «խնդիրները» միզելու ընթացքում ցավի զգացողությունով են պայմանավորված:

Ամերիկացու խոսքով, ամեն անգամ, երբ փորձել է միզել, ուժեղ ցավ է զգացել, ինչն էլ նրան ստիպել է հրաժարվել միզելու փորձից: Բժիշկը, ով ծանոթ է շատ դեպքերի, երբ հիվանդները տառապել են կենցաղային իրերի հետ սեփական փորձարկումների հետեւանքով, հիվանդին հարցրել է, կարո՞ղ է, արդյոք, բացատրել իր խնդիրների պատճառը: Բայց տղամարդը զարմացած բարձրացրել է հոնքերն ու պատասխանել, որ պատկերացում անգամ չունի, թե ինչի մասին է խոսքը: Այդ ժամանակ բժիշկն ասել է, որ ստիպված է դիմել հատուկ գործողությունների: Միզապարկի մեջ խողովակ տեղադրելու լուրը Շոնին ստիպել է պատմել ճշմարտությունը:

«Խողովակի տեսքը հիվանդին ստիպեց անմիջապես խոսել»,- հիշում է Նգուենը:

Տղամարդու բոլոր դժբախտությունների պատճառը նրա կինն է, ով քննադատել է ամուսնու սեռական կարողություններն ու նրան խորհուրդ է տվել ավելի համարձակ ու նախաձեռնող լինել: Ամերիկացին, այնքան էլ չհասկանալով նրա պահանջների էությունը, հետեւել է կնոջ խորհրդին եւ բնության գիրկ գնացել:

Հասնելով կածանին՝ տղամարդը հանել է հագուստը եւ մերկ նստելով խոտերի վրա սկսել է մաքուր օդ շնչել եւ փորձել է դրա մեջ սեքսուալ ոգի զգալ:

Որոշ ժամանակ անց Շոնը նկատել է անշարժ նստած մարդուն հետեւող անոտք մողեսին (լատ. Anniella pulchra):

«Նա ասաց, որ վայելում էր արեւն ու բնությունը, երբ մողեսը մտել է խոտերի մեջ եւ սողալով բարձրացել նրա ոտքի վրա: Տղամարդը նրան թույլ է տվել մոտենալ իր ներքին օրգաններին եւ մտնել առնանդամի մեջ: Նա մտածել է, որ այդ վերջապես կօգնի նրան ունենալ այն նոր զգացողություններն ու իրականացնել կնոջ ցանկությունը՝ անկողնում առավել նախաձեռնող դառնալով,- հիվանդի խոսքերն է փոխանցում բժիշկը:- Նա իրեն վատ էր զգում, բայց հաճելի զգացողություններ է ունեցել: Բայց այդ երկար չի տեւել, կենդանին մտել է նրա միզուղիների մեջ, ինչն էլ ցավի պատճառ է դարձել եւ դժվարացրել միզելը»:

Այս պատմությունը լավ ավարտ է ունեցել. վիրաբույժները հիվանդի առնանդամից հանել են սողունին եւ խորհուրդ տվել փորձարկումներում կենդանիների չներգրավել:



© NEWS.am STYLE