ԵՐԱԶԱՀԱՆ: ԵԹԵ ԵՐԱԶՈՒՄ ՁԵԶ ԾԵԾՈՒՄ ԵՆ

09:00   27 ապրիլի, 2014

Երազները, որի ժամանակ երազ տեսնողին ծեծում են, չեն կարող անտարբեր թողնել ոչ ոքի, այդ պատճառով նման երազների կանխագուշակումները շատ են եւ բազմազան:  Հաճախ կարելի է լսել, որ եթե երազում ձեզ ծեծել են, սակայն արյուն չկա, ապա դա նշանակում է, որ ձեր կյանքում շուտով հայտնվելու է մի անձնավորություն, ով ձեզ հենարան է լինելու: Հնարավոր է, որ դա լինի ապագա ամուսին կամ կյանքի ընկեր:

Եթե երազում դուք նախ ծեծկռտուքի ականատես եք լինում, ապա ինքներդ եք հայտնվում դրա կենտրոնում, դա նշանակում է, որ շուտով իրական կյանքում հակամարտության մեջ կմտնեք: Ընդ որում՝ հնարավոր է, որ իրական կյանքում դուք ամեն կերպ խուսափում եք բախումներից, բայց երազը կանխագուշակում է, որ ձեզ դա այս անգամ չի հաջողվի: Եթե ծեծկռտուքում հաղթող դերում ձեզ եք տեսնում, ապա դա կարող է սեփականության կորուստ նշանակել:

Լինում են նաեւ այնպիսի երազներ, երբ երազ տեսնողն ինքն իրեն է ծեծում: Դա լավ նշան է, որը կանխագուշակում է, որ այն կարեւոր նպատակը, որը դրել եք ձեր առաջ, կկարողանաք հաջողությամբ իրականացնել:

Եթե երազում ձեզ վրա հարձակվում է ամբոխը, ապա դա խոսում է ձեր ներքին վախերի մասին, որոնք դուք թաքցնում եք շրջապատից: Նման երազը կանխագուշակում է այն մասին, որ կուտակված բարդույթները սկսում են արտահայտվել ձեր հոգեկան առողջության վրա:

Եթե երազում ձեզ ծեծում է ձեզ ծանոթ անձնավորություն, եւ դուք չեք ընդդիմանում եւ արտասվում եք, ապա դա նշանակում է, որ տվյալ մարդու հետ ձեր հարաբերությունները զգալիորեն կլավանան եւ նա ձեզ բազում հաջողություններ կբերի:

Եթե կինը երազում տեսնում է, որ իրեն ծեծում է ամուսինը, ապա դա երջանիկ ընտանեկան կյանք եւ սեր է նշանակում: Երազում ղեկավարի կամ պաշտոնատար անձի կողմից ծեծի ենթարկվելը ծնողների հետ դժբախտություն է կանխագուշակում:

Աղբյուրը՝ http://сны.ru

 



© NEWS.am STYLE