Ուսուցչուհին դասարանում 15-ամյա աշակերտի առջեւ մերկապար է ցուցադրել

11:44   29 ապրիլի, 2014

Ամերիկյան Թեխասի դպրոցներից մեկի 42-ամյա ուսուցչուհի Ֆելիցիա Սմիթին մեղադրում են անպարկեշտ վարքի համար:

Ոստիկանները լրագրողներին տեղեկացրել են, որ ուսուցչուհին էրոտիկ պար է պարել 15-ամյա աշակերտի համար, ով նախօրեին ծննդյան տարեդարձն է տոնել: Պատանին քննիչներին պատմել է, որ դասի ժամանակ ինքը նստած է եղել Ֆելիցիա Սմիթի գրասեղանի կողքին, երբ երաժշտություն է հնչել, իսկ իրեն մոտեցած ուսուցչուհին ասել է. «Ես սիրում եմ քեզ, փոքրիկս: Ծնունդդ շնորհավոր»:

Սակայն այդքանով Սմիթը չի բավարարվել: Շարժվելով երաժշտության ներքո՝ 42-ամյա կինն ավելի է մոտեցել 15-ամյա պատանուն եւ սկսել էրոտիկ պար ցուցադրել: Ելույթի ավարտին Ֆելիցիան ծնկի է իջել եւ գլուխը դրել է տղայի ոտքերի մեջտեղը:

Ուսուցչուհին տեղի ունեցածի համար իրեն մեղավոր չի համարում եւ պնդում է, որ պարի գաղափարն իրեն տվել են տղայի համադասարանցիները, ովքեր ցանկանում էին «տեղից շարժել» նրան: Սմիթի խոսքով, աշակերտներն այնքան համոզիչ էին, որ ինքը ստիպված էր համաձայնել:

Ուսումնական հաստատության ղեկավարությունը Houston Chronicle թերթի թղթակիցներին տեղեկացրել է, որ մինչեւ հետաքննության ավարտը Սմիթը չի դասավանդելու:

Աղբյուրը՝ Metro



© NEWS.am STYLE