Երգչուհի Վալերիայի 100-ամյա տատիկը մահացել է

14:38   29 ապրիլի, 2014

Ռուսական ճանաչված երգչուհի Վալերիայի տատիկը՝ Վալենտինա Նիկիտինան, Սամարայում մահացել է: Այս մասին իր միկրոբլոգում տեղեկացրել է աստղի փաստաբան Սերգեյ Ժորինը:

Անցյալ տարվա հոկտեմբերին Վալենտինա Նիկիտինան տոնեց 100-ամյա հոբելյանը:

Վալերիան ինքը դեռեւս պաշտոնապես չի մեկնաբանել լուրը: Երգչուհու տատիկն ապրում էր Սամարայում եւ չէր ցանկանում փոխադրվել Մոսկվա՝ թոռնուհու մոտ: Սակայն երգչուհին ընտանիքի հետ հաճախ էր այցելում տատիկին:

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE