Սեռերի պատերազմ. վարքագիծը կպատմի սեքսի մեջ տղամարդու մասին

23:10   8 մայիսի, 2014

Տղամարդիկ, զգուշացեք, գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կարող են բացահայտել ձեզ եւ իմանալ ձեր ամենանվիրական գաղտնիքները: Բանն այն է, որ մեր վարքագիծը բնութագրում է մեզ որպես անհատականություն: Ուշադրություն դարձնելով, թե ինչպես է տղամարդն իրեն դրսեւորում ձեր հետ շփման ընթացքում, կարելի է եզրակացնել, արդյո՞ք նա լավն է անկողնում:

1. Ինչպես է նա ուտում: Լավագույն սիրեկանները հեդոնիստներն են, այսինքն՝ այն մարդիկ, ովքեր կարողանում են ամեն ինչից հաճույք ստանալ, նույնիսկ ուտելիքից: Եթե տղամարդն ուտում է միայն քաղցը հագեցնելու համար, ապա նա անկողնում նույնպես իրեն այդպես կպահի:

2. Ինչպես է նա խոսում: Եթե տղամարդը միապաղաղ է խոսում եւ չի փոխում դեմքի արտահայտությունը, ապա անկողնում նույնպես այդպիսին կլինի՝ էնտուզիազմից զուրկ եւ նույն դիրքին սովոր:

3. Ինչպես է նա շփվում: Որպես կանոն, որքան տղամարդը հեշտ է շփման մեջ մտնում, այնքան մեծ է հավանակությունը, որ նա լավ սիրեկան կլինի: Նրան հարմար է մարդկանց հետ, եւ ոչ պակաս հարմարավետ անկողնում՝ զուգընկերուհու հետ:

4. Որտեղ է նա նստում: Եթե սրճարանում կամ ռեստորանում տղամարդը նախընտրում է նստել զուգընկերուհու դիմաց այնպես, որ միայն նրան կարողանա նայել, ապա նշանակում է, որ անկողնում միայն կնոջն է ուշադրություն դարձնելու:

5. Ինչպես է նա հպվում: Մարդիկ, ովքեր կոպիտ են եւ անկողնում են զուրկ երեւակայությունից, հազվադեպ են մարդկանց մոտ թողնում պարզած ձեռքի հեռավորությունից:

6. Ինչպես է նա բռնում ձեր ձեռքը: Այս շարժումը նույնպես շատ բանի մասին է խոսում: Բավական է բռնել զուգընկերոջ ձեռքը (իդեալական տարբերակն այն է, որ նա առաջինն առաջարկի): Եթե նա անմիջապես խաչում է մատներն ու սեղմում զուգընկերուհու ձեռքը, ապա անկողնում ամեն ինչ շատ էրոտիկ է լինելու: Նա փորձում է միանալ ոչ միայն ֆիզիկապես, այլեւ զգացմունքային առումով: Եթե նա բռնում է միայն մատների ծայրերը, ապա անկողնում շատ սառն է լինելու: Եթե ձեռքը բռնում է սովորական ձեւով, ապա հազիվ թե աղջկան զարմացնելու բան ունենա:

7. Ինչպես է համբուրում: Համբուրվելը սեքսի մասին ամեն ինչ պատմում է: Եթե համբույրը սարսափելի է, սեքսը նույնպես այդպիսին կլինի: Եթե տղամարդը կնոջ դեմքն ափերի մեջ է վերցնում, ապա նա ռոմանտիկ ու քնքուշ է: Եթե համբույրը շատ արագ ու կպչուն է, ապա հազիվ թե նախաբանը երկար լինի: Եթե նա համբույրի ընթացքում հառաչում է, ապա լավագույն սիրեկանն է:

Աղբյուրը՝ sex-news.ru



© NEWS.am STYLE