Բելգիայում փոկի ձագին անվանակոչել են ի պատիվ Կոնչիտա Վյուրստի

18:12   13 մայիսի, 2014

«Եվրատեսիլ»-ի հաղթող Կոնչիտա Վյուրստի շուրջ աղմուկը չի հանդարտվում: Ավստրիական դերասանի ճանաչումը հասել է այնտեղ, որ երեխաներին սկսել են անվանակոչել ի պատիվ նրա: Իհարկե՝ փոկի երեխային:

Ըստ 20minutes.fr-ի, Բելգիայի կենդանաբանական այգում փոկի ձագին անվանակոչել են «Եվրատեսիլ»-ի հաղթող Կոնչիտա Վյուրստի պատվին:

Boudewijn Seapark (Բրյուգե) այգին նախորդ կիրակի համալրվել է: Մինչեւ ծնվելը ձագուկի սեռը հայտնի չի եղել, այդ պատճառով կենդանաբանական այգին պատրաստ է եղել արու ծնվելու դեպքում նրան Կոնչիտո անվանել:

Կենդանու մայրը 25 տարեկան Սելիան է: Կենդանաբանական այգում նշել են, որ մայրն ու ձագը իրենց լավ են զգում:



© NEWS.am STYLE