«Ամարաս»-ի անակնկալն Արթուր Աբրահամին

12:17   19 մայիսի, 2014

«Ամարաս»-ի աղջիկները բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի քույրիկի հարսանեկան երեկոյի ընթացքում հատուկ պարային համար էին պատրաստել` նվիրելով բռնցքամարտիկին:

Սակայն այդ օրը Արթուրը իրեն նվիրված պարային համարը դիտել է միայն skype-ով:

«Ամարաս» պարի ստուդյան մայիսի 18-ին հյուրընկալել էր բռնցքամարտիկին, ով մոտ օրերս մեկնելու է Հայաստանից եւ մինչ գնալը ցանկացել է հանդիպել պարուհիններին եւ անձամբ շնորհակալություն հայտնել` գեղեցիկ անակնկալի համար:

«Շատ գեղեցիկ անակնկալ էր: Ցավոք չկարողացա այդ օրը ներկա գտնվել, քանի որ մրցումների էի»,- ասաց Արթուրը:

Նշենք, որ առաջին անգամ Արթուրը պարային համարի ամբողջական վիդեոտարբերակը դիտել է հենց Amaras Dance Studio-ում:



© NEWS.am STYLE