Քեյթ Միդլթոնի վարսերը լավագույնն են ճանաչվել, Քիմ Քարդաշյանը երկրորդն է

16:02   20 մայիսի, 2014

Hello! ամսագիրն ինքնատիպ հարցում է անցկացրել: Հրատարակությունը փորձել է պարզել, թե շոու-բիզնեսի աստղերից ում վարսերն են լավագույնը: Բայց այդ աստղերից առաջ է անցել Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնը: «2014 թվականի լավագույն վարսերը» հարցման ժամանակ նրա օգտին քվեարկել է հարցվածների 27%-ը:

Ընդ որում, Մեծ Բրիտանիայի բնակիչներին չի անհանգստանում այն, որ Քեյթ Միդլթոնի սանրվածքներն իրենց՝ որպես հարկատուների, թանկ են արժենում: Այսպես, վերջերս Ավստրալիա եւ Նոր Զելանդիա կատարած շրջագայության ժամանակ դքսուհին իր հետ տարել է անձնական վարսահարդարին՝ 51-ամյա Ամանդա Քուք Թաքերին: Նրա ծառայությունները 10 հազար դոլար են արժեցել: Սակայն տնտեսելու համար Քեյթը դիմահարդար իր հետ չի տարել:

Հարցման արդյունքում կազմված վարկանիշի երկրորդ տեղում Քեյթ Միդլթոնի երկրպագու Քիմ Քարդաշյանն է (18%): Հայտնի է, որ 33-ամյա Քիմը պարբերաբար փորձարկումներ է կատարել մազերի հետ, բայց այժմ վերադարձել է բնական կերպարին:

Հաղորդավարուհի Հոլլի Ուիլոուբին 12%-ով գրավել է երրորդ հորիզոնականը: Ի դեպ, նա զբաղեցրել է նաեւ բոլոր ժամանակների մեծագույն շիկահերների վարկանիշի 5-րդ հորիզոնականը:

Շքեղ վարսերի տիրուհիների վարկանիշի մյուս տեղերն այսպես են բաշխվել.

4. Ռիտա Օրա (11%)

5. Միշել Կիգան (9%)

6. Բինքի Ֆելսթեդ (8%)

7. Ամանդա Հոլդեն (6%)

8. Լյուսի Մեքլենբուրգ (5%)

9. Նիկոլ Շերզինգեր (3%)

10. Քեյթ Մոսս (1%)



© NEWS.am STYLE