Record of the day. «Բելգիան պետք է «Եվրատեսիլ» ուղարկեր բելգիահայ երգչուհի Kéyoh-ին»

13:03   22 մայիսի, 2014

«Եվրատեսիլ» երգի մրցույթը հիմա էլ քննարկվում է Բելգիայում: Բելգիական երգիչ Աքսել Իրսուն, ով մրցույթում երկիրը ներկայացնում էր «Mother» երգով, նույնիսկ եզրափակիչ չհասավ: Recordoftheday կայքը գրել է, որ հարկավոր մրցույթին ուղարկել կոմպոզիցիաներ, որոնք համապատասխանում են ժամանակի ոգուն, ասենք՝ R&B ոճով:

Որպես օրինակ կայքը բերում է բելգիահայ երգչուհի Kéyoh-ին: Նշվում է, որ Երեւանում ծնված երգչուհին ինքն է իր համար երգեր գրում, իսկ ներկայում աշխատում է իր ալբոմի ուղղությամբ: Երգչուհու ոճը նման է Ռիհանայի եւ Ռիտա Օրայի երաժշտությունների ոճին:

Կայքը նշում է, որ Բելգիան պետք է «Եվրատեսիլ» ուղարկեր հենց նրան, այլ ոչ թե Աքսելին, քանի որ վերջերս նոր հոլովակ թողարկած Kéyoh-ի իմիջը երկրին շատ ձայներ կբերեր:



© NEWS.am STYLE